
Քրդական ստորաբաժանումներն ու Իրաքի բանակը մասշտաբային օպերացիա են սկսել Իրաքի Մոսուլ քաղաքում: Հարձակման է անցել մոտ 30 հազար մարդ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Մոսուլը մեծությամբ Իրաքի երկրորդ քաղաքն է: 2014թ.-ից քաղաքը գտնվում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ:
Հարձակման մասին հայտարարել է Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին:
«Ժամն եկել է, և հաղթանակը մոտ է: Ես այսօր հայտարարում եմ Մոսուլի ազատագրման օպերացիայի սկզբի մասին»,-հայտարարել է նա հեռուստաուղերձում:
Քրդական գլխավոր շտաբի պետը հայտարարել է, որ քաղաքում կարող են գտնվել ահաբեկիչներ, որոնց ավելի արտաքսել էին Ռամադի, Տիկրիտ և Բայջի քաղաքներից:
ԱՄՆ-ի Պենտագոնում օպերացիայի սկիզբը ահաբեկիչների դեմ պայքարում «շրջադարձային պահ» են անվանել: