
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը հրաժեշտ է տվել Պալատի, Փաստաբանական դպրոցի և Հանրային պաշտպանի գրասենյակի գործընկերներին:
Հանդիսավոր միջոցառմանը Պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ՀՀ փաստաբանների պալատում կատարած անբասիր և բարեխիղճ աշխատանքի և փաստաբանական ինստիտուտի զարգացման հարցումներ դրած ավանդի համար պատվոգիր է հանձնել ԱրթուրՀովհաննիսյանին: Գործընկերները, շնորհավորելով ԱրթուրՀովհաննիսյանին, մաղթել են նորանոր հաջողություններ պետականաշինության պատասխանատու աշխատանքում: Նա ՀՀ վարչապետի որոշումով նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ:
ՀՀ ՓՊ մամուլի ծառայություն