
Չինաստանը «Շենչժոու-11» տիեզերանավի արձակում է իրականացրել, որում անձնակազմի 2 անդամ է գտնվել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Xinhua գործակալությանը:
Արձակումն իրականացվել է Գանսյու նահանգում «Ցզյուցյան» տիեզերակայանից: Դա արդեն երրորդ թռիչքն է տիեզերք: Առաջին անգամ այն մեկնել է տիեզերք 2008թ. սեպտեմբերի 25-ին:
Նախօրեին Չինաստանը հայտարարել էր, որ պատրաստվում է տիեզերական նոր առաքելության իրականացմանը: