Հոկտեմբերի 14-15-ը Երևանի «Հայաթ Փլեյս» հյուրանոցում Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի (ԿԱՀ) և Էդուարդո Ֆրեյ հիմնադրամի համատեղ նախաձեռնությամբ անցկացվել են «Կանանց թրեյնինգ Հայաստանում» խորագրով դասընթացներ: Թրեյնինգին մասնակցել են 20 երիտասարդներ՝ ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունից, «Հայկական վերածնունդ» և «Ժառանգություն» կուսակցությունների երիտասարդական կազմակերպություններից:
Թրեյնինգի շրջանակներում քննարկվել է հայաստանյան քաղաքականության մեջ կանանց դերը, ներկայացվել է նիդերլանդական փորձը՝ կուսակցության ներքին կյանքի վրա կանանց ազդեցության վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել կուսակցական քաղաքականությանը, արժեքներին, ծրագրերին, ընտրարշավներին և ընտրություններին: Տեսական քննարկումներն ուղեկցվել են գործնական աշխատանքներով՝ կուսակցության ներսում ռազմավարական հաղորդակցության և հաղորդակցային հմտությունների վերաբերյալ, կատարվել են SWOT և SMART համակարգերի հիման վրա վերլուծություններ:
Ծրագրի ընթացքում ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչ Ռուզաննա Դիլանյանը կազմակերպիչների կողմից արժանացել է հատուկ մրցանակի՝ արժեքների պաշտպանության և ցուցաբերած ակտիվության համար:
ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն