
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ այսօր Ատոմ Ջանջուղազյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի առաջին տեղակալ:
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Ատոմ Ջանջուղազյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի առաջին տեղակալ՝ ազատելով նրան Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետի պաշտոնից»,-նշված է վարչապետի որոշման մեջ։