Դոնեցկում սպանվել է «Մոտորոլա» մականունով աշխարհազորայինների հրամանատարը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դոնեցկում իր տան վերելակում սպանվել է Դոնեցկի աշխարհազորայինների հրամանատարներից մեկը՝ Արսեն Պավլովը, առավել հայտնի որպես «Մոտորոլան», փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Տան վերելակում գործի է դրվել պայթուցիկ սարքը: «Մոտորոլան» զոհվել է, մի քանի մարդ վիրավոր է: Դոնեցկի իշխանությունների տվյալներով՝ ռումբը պայթեցրել են հեռակառավարմամբ:

Տեղի ունեցածի համար Դոնեցկում մեղադրում են ուկրաինական դիվերսիոն-հետախուզական խմբին:

Արսեն Պավլովը հայտնի դարձավ 2014թ., երբ մասնակցում էր Սլավյանսկի մարտական գործողություններին:




Լրահոս