
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ այսօր Զարմինե Զեյթունցյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար:
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2016 թվականի հոկտեմբերի 8-ի ՆՀ-1091-Ն հրամանագրի 2-րդ կետը՝
Զարմինե Զեյթունցյանին նշանակել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար»,-նշված է վարչապետի որոշման մեջ։
Նշենք, որ Զարմինե Զեյթունցյանը հայ արձակագիր, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ Պերճ Զեյթունցյանի դուստրն է: