
«Հանուն օրենքի» հասարակական շարժումը Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) Երևանյան գրասենյակի առջև իրականացրեց բողոքի ակցիա, որն ուղղված է հոկտեմբերի 14-ին ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի հայկական պատվիրակության անդամների հանդեպ կողմնակալ և անհարգալից վերաբերմունքին։
Երիտասարդները նշեցին, որ դատապարտում են Պեդրո Ագրամունտի պահվածքը և պահանջում են նրա հրաժարականը:
Ակցիայի մասնակիցների ձեռքին էր նամակն ու թղթե դոլլարները Ալիևի լուսանկարներով, որոնք նրանք փոխանցեցին ԵԽԽՎ հայկական գրասենյակի ներկայացուցչին, ով խոստավացավ հանձնել հասցեատերերին: