
Վանաձորի քաղաքապետարանում կայացել է քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի երդմնակալության արարողությունը, որին ներկա են եղել ավագանու ՀՀԿ և ՀՅԴ անդամները: Ներկա էր նաև տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Վանաձորի նախկին քաղաքապետեր Անդրանիկ Հարությունյանը և Սամվել Դարբինյանը:
Պետական օրհներգից հետո Ասլանյանը երդվել է, այնուհետ Սամվել Դարբինյանը նրան է հանձնել քաղաքի բանալին, որից հետո Լոռու մարզպետը փոխանցել է լանջավզնոցը: