Եվրամիությունը հանդես չի եկել Սիրիայի պատճառով Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանման օգտին. Մոգերինի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ ԵՄ երկրներից ոչ մեկ չի առաջարկել պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ Սիրիայի իրավիճակի պատճառով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Հակառուսական պատժամիջոցների սահմանում տվյալ պահին չի առաջարկվել ԵՄ անդամ երկրների կողմից: Ոչ մի հանդիպման ժամանակ նման առաջարկ չի հնչել»,-ասել է Մոգերինին:

Նա նաև նշել է, որ տվյալ հարցն ակտիվորեն քննարկվում է ԶԼՄ-ներում, սակայն ոչ ԵՄ երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպումների ժամանակ:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել էր, որ մոտ օրերս կարող է որոշում ընդունվել Սիրիայի և Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու շուրջ:




Լրահոս