Զարգացման եվրոպական բանկը (ԶԵԲ) զեկույց է պատրաստել, որում ասվում է, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) երկրների շրջանում ՀՆԱ աճի տեմպերով առաջատար դիրքում է:
Առաջին կիսամյակում Հայաստանի ՀՆԱ աճի տեմպերը կազմել են 2.8%:
Հայաստանին հաջորդում է Բելառուսը, որի ՀՆԱ աճի ցուցանիշը կազմում է 2.5% միևնույն ժամանակահատվածում: Ղրղզստանը հայտնվել է եռյակում՝ աննշան հետ մնալով Բելառուսից՝ 2.3%, Ղազախստանինը՝ 0.1%:
Իսկ Ռուսաստանի ՀՆԱ-ն, ինչպես ասվում է զեկույցում, անկում է գրանցել՝ 0.9% և հայտնվել վերջին տեղում:
Բանկի վերլուծաբանները համարում են, որ Հայաստանի ՀՆԱ աճի հիմնական պատճառը արտահանման հիմնական ապրանքների մատակարարման մեծացումն է եղել: