Նախագահականից հորդորում են կալանավորված Սարի թաղցիների հարազատներին դիմել դատախազին (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Սերժ Սարգսյանի նստավայրի մոտ Սարի թաղի բնակիչները բողոքի ակցիա էին կազմակերպել` պահանջելով ազատ արձակել Սարի թաղի դեպքերի ժամանակ ձերբակալված իրենց հարազատներին:

Հավաքված կանանցից երկուսին նախագահականում ընդունել էին և հայտնել, որ խնդրի մասին արդեն տեղյակ են պահել Սերժ Սարգսյանին,  որից հետո հորդորել էին կանանց տուն գնալ` վստահեցնելով, որ հաջորդ դատական նիստին ներկա կլինի նաև դատախազը, ում և կարող են դիմել:

Անազատության մեջ գտնվող Սարի թաղցիների կանայք, սակայն, տուն գնալ չէին պատրաստվում, նրանք նշեցին, որ գիտեն՝ դատարաններն անկախ չեն և հենց իրենց հավաքված տեղից պետք է լինի արձագանքը:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

14677885_1339815979391783_83505091_o 14689911_1339815966058451_1132057546_o 14787029_1339815969391784_217570551_o

14625727_1339815972725117_2144974064_o

Լիլիթ Շաբոյան




Լրահոս