Ռուսաստանն ու Բելառուսը գազի մատակարարման շուրջ համաձայնության են եկել: Այս մասին, ինչպես հայտնում է Vesti.ru-ն, հայտարարել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:
«Ինչ վերաբերում է մատակարարվող գազի գնին, ապա կարող եմ ասել, որ մենք որոշում են կայացրել»,-ասել է Նովակը:
Նրա խոսքով՝ մատակարարման հարցով բոլոր պայմանները համաձայնեցվել են, դրանցից առանցքայինն այն է, որ Բելառուսը պետք է մարի բոլոր պարտքերը, և հետագայում գազի գինը պետք է վճարվի, ինչպես նախկինում:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Բելառուսը մինչև հոկտեմբերի 20-ը ռուսական գազի համար $281 միլիոն կվճարի: