Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում, Սինիզար Հովսեփյանի նախագահությամբ քննվում էր «100-ամյակն առանց ռեժիմ»-ի շարժման ղեկավար, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սէֆիլյանի կալանքի ժամկետը երկարացնելու հարցը:
ArmLur.am-ին փաստաբան Տիգրան Հայրապետյանը փոխանցեց, որ Սէֆիլյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգվել է:
Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է մի խումբ անձանց հետ, զենքի գործադրմամբ, շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը զավթելու մեջ, ինչի ընթացքում էլ վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը եւ տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը: