
2016թ. հոկտեմբերի 17-ին տեղի է ունեցել Վանաձոր քաղաքի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության նիստը, որի ընթացքում hաստատվել է Վանաձոր քաղաքի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության կանոնադրությունը: Վանաձոր քաղաքի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Քրիստ Հրաչիկի Մարուքյանը, իսկ խմբակցության քարտուղար՝ Անահիտ Գագիկի Կարապետյանը։