
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Ադրբեջանի անկախության 25-ամյակի կապակցությամբ, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
«Հարգելի՛ Իլհամ Ալիև, ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները՝ կապված Ադրբեջանի պետական անվտանգության վերականգնման 25-րդ տարեդարձի հետ»,-ասվում է ուղերձում:
Պուտինը նշել է 25 տարվա ընթացքում սոցիալ-տնտեսական և գիտա-տեխնիկական զարգացման ոլորտներում ակտուալ հարցերի որոշման գործում Ադրբեջանի հաջողությունների մասին՝ ընդգծելով, որ ադրբեջանական պետությունը մեծ հեղինակություն է ձեռք բերել համաշխարհային հարթակում:
Պուտինը պինդ առողջություն և հաջողություններ է մաղթել Ալիևին, ինչպես նաև բարգավաճում և խաղաղություն Ադրբեջանի ժողովրդին: