
Աշուն, անձրևներ, քամի…մրսածությունն անխուսափելի է:
Գրիպի և մրսածության դեմ պայքարող լուծվող դեղամիջոցների մասին անհրաժեշտ է մեկընդմիշտ մոռանալ, քանի որ դրանք ոչ թե լուծում են խնդիրը, այլ ժամանակավորապես թեթևացնում ախտանշանները:
«Տերաֆլյու» տնային պայմաններում՝
Բաղադրիչներ՝
– 2 կիտրոն
– 2 ճաշի գդալ մեղր
– 30-40 գ կոճապղպեղ
Պատրաստման եղանակը՝
1. Կիտրոնները լվացեք և չորացրեք: Կիսեք, ապա անցկացրեք մսաղացով: Ըստ նախասիրության, կարող եք հանել կիտրոնի կեղևը:
2. Կոճապղպեղի արմատները մաքրեք, անցկացրեք մանր քերիչով, ավելացրեք կիտրոնից ստացված մածուկի մեջ:
3. Ավելացրեք մեղրը, խառնեք և լցրեք եռացրած ջրի մեջ: Պահեք սառնարանում:
Օգտագործեք 2-3 թեյի գդալ տաք թեյի հետ: