Beeline-ի քարտային հեռախոսներից կարելի է անվճար զանգել Հայաստանում Beeline-ի ֆիքսված բոլոր հեռախոսահամարներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

17 հոկտեմբերի 2016 թ., Երևան. Beeline-ը հայտարարում է, որ Հայաստանի բոլոր բնակիչները կարող են Beeline քարտային հեռախոսներից իրականացնել անվճար զանգեր դեպի Beeline-ի ֆիքսված ցանց ողջ Հայաստանում։ Քարտային հեռախոսներից հնարավոր է զանգել ինչպես քարտի առկայության, այնպես էլ դրա բացակայության դեպքում։

Թե առանց քարտի, թե քարտի միջոցով անվճար զանգ կատարելու համար, հեռախոսահամարը հավաքելուց առաջ, պետք է անպայման հավաքել 9 թիվը, այլապես զանգը կտարիֆիկացվի։ 9 թիվը հավաքելուց հետո անհրաժեշտ է սպասել մոտ 5 վայրկյան և հետո միայն հավաքել քաղաքի կոդը և զանգվող բաժանորդի հեռախոսահամարը։ Օրինակ, դեպի Երևան զանգելու դեպքում՝ 9 010 XX XX XX, իսկ դեպի մարզեր՝ 9 0YY XXXXX, որտեղ Y –քաղաքի կոդն է, իսկ X –բաժանորդի հեռախոսահամարը:

«Մենք շարունակում ենք արդիականացնել ֆիքսված հեռախոսակապը, և հերթական անակնկալը Հայաստանի բնակիչների համար կլինի այն, որ փողոցներում տեղադրված Beeline-ի քարտային հեռախոսներից հնարավոր է անվճար զանգել դեպի Beeline ֆիքսված ցանց ողջ Հայաստանով մեկ։ Քարտային հեռախոսներից անվճար զանգեր կատարելու մեր այս նախաձեռնությունը ունի վառ արտահայտված սոցիալական բաղադրիչ և մեկ անգամ ևս ապացուցում է մեր սերը և հոգատարությունը բաժանորդների նկատմաբ։ Beeline–ն իր սոցիալական պատասխանատվության շրջանակում իրականացված ծրագրերի շնորհիվ փորձում է օգնել մարդկանց կյանքը դարձնել էլ ավելի լավը, իսկ անվճար զանգեր կատարելու հնարավորությունը խիստ օգտակար է և արդիական։ Առանձին նշեմ, որ մեր քարտային հեռախոսներից կարող են օգտվել ոչ միայն մեր բաժանորդները, այլ նաև Հայաստանի բոլոր բնակիչները», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Քաղաքային ավտոմատ հեռախոսները հանդիսանում են Երևանի և Հայաստանի պատմության անբաժանելի մասնիկ, և մենք Beeline-ում որոշեցինք չփակել պատմության այս էջը, այլ տալ դրան երկրորդ կյանք։ Այդ իսկ պատճառով մենք վերանորոգեցինք մեր քարտային հեռախոսները և այժմ հնարավորություն ենք տալիս Հայաստանի բոլոր բնակիչներին անվճար օգտվելու դրանցից։ Կցանականայի տեղեկացնել, որ այս նախաձեռնության շրջանակում, 2016թ–ի հոկտեմբերի 20-ին Beeline–ը կանցկացնի հատուկ ակցիա։ Որպես հուշում, թե ինչպես մասնակցել ակցիային և ստանալ նվեր Beeline–ից, կարող եմ ասել, որ մայրաքաղաքի բոլոր բնակիչները լինեն ուշադիր մոտակայքում գտնվող Beeline–ի քարտային հեռախոսներին», – նշեց Հայաստանում Beeline-ի Կոմերցիոն տնօրեն Հայկ Կարապետյանը։

Նշենք, որ ողջ Հայաստանում գործում է ավելի քան 400 Beeline քարտային հեռախոս։

Լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ մոտակա Beeline գրասենյակում:

* * *
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 14 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 200 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Զիմբաբվեում, Իտալիայում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada», «Mobilink», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում:

 




Լրահոս