
Իրանի ռազմաօդային ուժերը եռօրյա մասշտաբային զորավարժություններ են սկսել՝ ուղղված Իսլամական Հանրապետության օդային տարածքում անվտանգության ապահովման համար իրենց հնարավորությունների ցուցադրմանը, փոխանցում է IRNA գործակալությունը:
Զորավարժություններին մասնակցում են կործանիչ-ռմբակոծիչներ, տրանսպորտային ինքնաթիռներ, հետախույզ ինքնաթիռներ, տարբեր տեսակի անօդաչու թռչող սարքեր:
Իրանում պարբերաբար խոշոր զորավարժություններ են անցկացվում՝ զինված ուժերի պաշտպանական ունակությունների բարձրացման նպատակով: