
ՀՀ քրեական Վերաքննիչ դատարանում ընթանում է Պավել Մանուկյանի կալանքը երկարացնելու գործով հերթական դատական նիստը:
Պավել Մանուկյանը հայտնել էր, որ ցանկանում է մասնակցել նիստին և այսօր շտապօգնության մեքենայով նա տեղափոխվեց դատարան:
Պավել Մանուկյանի դուստրը` Ասպրամ Մանուկյանն ArmLur.am-ի հետ զրույցում ասաց, որ Պ. Մանուկյանի մոտ ռենտգեն ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ոսկորը ցցված վիճակում է, և նա կրկնվող ցավեր ունի, սակայն անհրաժեշտ բժշկական օգնություն չի տրամադրվի:
Լիլիթ Շաբոյան