«Վարկ եմ վեկալել, անասուն եմ առել, տուն եմ սարքում, վերանորոգում եմ: Ասում եք թողեք եկեք Ռուսաստանից… եկել ենք: Հորս տարելիցին` իրիկուն ժամը վեցին, երբ գործիս մնացել էր երկու ժամ, ինձ բռնել են, ասում են խմած ես, «ալկագոլ» ես օգտագործել: Ես իմ սաղ պարտականությունները կատարել եմ: Հացադուլի եմ նստելու, մինչև իմ հարցին լուծում չտան»: ArmLur.am-ի հետ զրույցում այս մասին հայտարարեց Վարդենիս քաղաքի բնակիչ Արմեն Երանոսյան` խոսելով իրեն աշխատանքից ազատելու պատճառի մասին:
Վերջինս, դիմելով ծայրահեղ քայլի, հայտարարել է հացադուլ և կարել է շրթունքները:
Մանրամասներն՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան, Նարեկ Սարգսյան