
Հալեպում զինյալ ահաբեկչական խմբավորումների հրթիռակոծման հետևանքով սեպտեմբերի 30-ին վիրավորված հայազգի Հարութ Ավագյանը մահացել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը, այս մասին հայտնում է Հալեպի «Գանձասար» պարբերականը: Ավագյանը վիրավորում էր ստացել Հալեպի Թելեֆոն Հաուաի թաղամասում: Հարութ Ավագյանը ծնվել էր 1981թին: