Կատալոնական «Բարսելոնա»-ն պաշտոնապես հայտարարել է բրազիլացի հարձակվող Նեյմարի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին:
Ըստ այդմ, նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2021 թվականը: Իսպանիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 6 խաղում Նեյմարը խփել է 4 գնդակ ու կատարել 3 արդյունավետ փոխանցում: Նրանք նաև երկարաձգել են պայմանագիրը կիսապաշտպան Խավյեր Մասկերանոյի հետ: Հավելենք, որ ֆուտբոլիստի հետ պայմանագիրը կավարտվի 2019 թվականին: