
Ամերիկացի Սերենա Ուիլյամսը չի մասնակցի Սինգապուրում կայանալիք WTA-ի ամփոփիչ առաջնությանը: Առաջնությանը չմասնակցելու պատճառն ուսի վնասվածքն է:
Ամփոփիչ առաջնությունը կանցկացվի հոկտեմբերի 23-ից 30-ը: Մասնակցության իրավունք ունեն գերմանացի Անժելիկ Կերբերը, լեհ Ագնեշկա Ռադվանսկան, ռումինացի Սիմոնա Հալեպը, չեխ Կարոլինա Պլիշկովան, իսպանացի Գարբինյե Մուգուրուսան, սլովակ Դոմինիկա Ցիբուլկովան եւ ամերիկացի Մեդիսոն Քիսը: