
Դորտմունդի «Բորուսիա»-ի գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն բացառել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հնարավոր վերադարձը գերմանական ակումբ:
Հայազգի ֆուտբոլիստը Պրեմիեր լիգա է տեղափոխվել ամռանը, սակայն դեռ չի կարողանում հաստատվել թիմի հիմնական կազմում: «Ցանկացած խելամիտ ֆուտբոլիստ պետք է նախօրոք մտածի այն միջավայրի մասին, որտեղ տեղափոխվելու է: Երբ հանդես ես գալիս «Բորուսիա»-ի նման ակումբում ու քեզ մոտ սկսվում է ամեն ինչ ստացվել, տարօրինակ է այդ ամենը թողնել և հեռանալ այլ թիմ: Մխիթարյանի պարագայում դա ֆուտբոլիստի որոշումն էր: Մխիթարյանի վերադարձը «Բորուսիա» բացառված է»,- նշել է Վատցկեն: