
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Սարավանի, Սիսիանի (Զանգեր կոչվող հատվածում), Գորիսի, Ապարանի, Սևանի ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում հոկտեմբերի 17-ին՝ ժամը 23:40-ի դրությամբ, տեղում է ձյուն:
Ճանապարհաշինարարները նշված հատվածներում կատարում են աղով, ավազով մշակման աշխատանքներ, որն, անհրաժեշտության դեպքում, կշարունակվի ամբողջ գիշերվա ընթացքում:
Նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն