Շահարկո՞ւմ, թե՞ իրական մտավախություն. ինչ քայլեր են ձեռնարկվում Ադրբեջանի հնարավոր ագրեսիան կանխելու համար. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի քաղաքական եւ հատկապես ազատամարտիկների շրջանում վերջին օրերին հաճախակի կարելի է լսել այն մասին, որ ՀՀ զինված ուժերում պաշտոնավարող իրենց մարտական ընկերները հորդորում են միավորվել իշխանությունների եւ հատկապես Սերժ Սարգսյանի շուրջ, քանի որ Ադրբեջանը լայնամասշտաբ եւ երկարատեւ պատերազմի է պատրաստվում: Երեկ գրեթե նույն բանն ասել է նաեւ ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում: Եթե քառօրյա պատերազմը եղած չլիներ, ապա միանշանակ կարելի էր պնդել, որ վերը նշված լուրերը միտումնավոր են շրջանառության մեջ դրվում՝ խորհրդարանական ընտրություններից առաջ քաղաքական պայքարը զսպելու համար: Նախորդ ԱԺ եւ նախագահական ընտրություններից առաջ ՀՀ իշխանությունները Արցախի հարցը, թշնամու գործոնը մշտապես շահարկել են: Ուստի դժվար է ասել՝ ներկա իրավիճակը հերթական շահարկման փո՞րձ է, թե՞ մտահոգության իրական դրսեւորում:

Ամեն դեպքում, եթե ՀՀ իշխանություններն իսկապես տեղեկություններ ունեն Ադրբեջանի կողմից մոտալուտ ագրեսիա սկսելու մասին, ապա ՀՀ ԱԳՆ-ն անհրաժեշտ քայլեր պետք է կատարեր նման ագրեսիան կանխելու ուղղությամբ: Նման քայլեր մենք այս օրերին չենք տեսնում, ուստի կարելի է ենթադրել, որ Ադրբեջանի կողմից հնարավոր ագրեսիայի մասին լուրերը մի փոքր չափազանցված են:

Ինչեւէ: Ադրբեջանի հնարավոր ագրեսիայի մասին «Ժողովուրդ»-ը պարզաբանում խնդրեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանից: «Մենք ամեն րոպե հետեւում ենք հակառակորդի բոլոր քայլերին եւ միշտ պատրաստ ենք համապատասխան գործողությունների»,- պատասխանեց Հովհաննիսյանը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս