Սամվել Կարապետյանը 300 միլիոն դոլարի ներդրում է կատարելու ՀՀ տնտեսության մեջ. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովին ներկայացված կառավարության ծրագրի հաստատումից հետո, մեր տեղեկություններով, Սամվել Կարապետյանը 300 միլիոն դոլարի ներդրում է կատարելու ՀՀ տնտեսության մեջ` շինարարական բում ապահովելու, տնտեսական դաշտը մեռյալ կետից շարժելու համար: Սակայն, ի տարբերություն ամերիկահայ Քրք Քրքորյանի «Լինսի հիմնադրամի», «ռուսահայ» Սամվել Կարապետյանի գումարներով փորձելու են կառուցել «Հին Էրիվանը», որպես պատմամշակութային ուրույն դիմագիծ` հարակից պրոյեկտներով:

Կարեն Կարապետյանի հույսը հենց այդ ծրագիրն է։ Հետաքրքիրն այն է, որ թե քոչարյանական, թե այս օրերին նախագահի աշխատակազմի ղեկավարը նույն Արմեն Գեւորգյանն է: Ի դեպ, հիշեցնենք, որ քաղաքապետ եղած ժամանակ Կարապետյանը նման մի հուշագիր ստորագրեց Սամվել Կարապետյանի հետ, որը, սակայն, կյանքի չկոչվեց Կարապետյանի հրաժարականի պատճառով»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս