
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ԲՀԿ-ում շատ ոգևորված են եղել Տիգրան Ուրիխանյանի՝ մանդատից հրաժարվելու հեռանկարով, արդեն իսկ սկսել են գզրոցից հանել իրենց համամասնական ցուցակը, ուր վաղուց իր հերթին է սպասում Վանիկ Էլիզբարյանը՝ ԲՀԿ մամլո խոսնակը, ու թեև նրանից առաջ մի քանի հոգի կա, սակայն նրանց կպարտադրվեր դիմումներ գրել։ Սակայն այդ հնարավորությունը ԲՀԿ-ին չտրվեց. Ուրիխանյանը շատ շուտ հասկացավ, որ իր «մորթին կիսելը» շատերին է հաճույք պատճառել»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։