
Պաշտոնական Բաքուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում միջնորդների և միջազգային հանրության կողմից կոնկրետ քայլեր է ակնկալում: Այս մասին, ինչպես գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ադմինիստրացիայի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի գծով պատասխանատու Նովրուզ Մամեդովը:
Նա ընդգծել է, որ ապրիլյան բախումները ցույց տվեցին, որ ԼՂ հակամարտության սառեցումը կարող է ծանր հետևանքներ ունենալ:
«Միջազգային դիտորդները՝ չգիտես ինչու, տվյալ հարցով միանշանակ դիրքորոշում չեն ցուցաբերում»,-նշել է Մամեդովը:
Նա նաև քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբի անվճռականությունը: «ԵԱՀԿ ՄԽ-ի միջնորդությամբ անցկացվող բանակցությունները մինչ այժմ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չեն գրանցել»,-ասել է Ալիևի ադմինիստրացիայի ղեկավարի տեղակալը: