Ողբերգական վթար Կոտայքում. բախվել են Opel-ն ու ուսանողներ տեղափոխող Mercedes Sprinter-ը, կա 1 զոհ, 7 վիրավոր. Shamshyan.com

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոտայքի մարզում, այսօր՝ հոկտեմբերի 18-ի առավոտյան ժամը 08.30-ի սահմաններում խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. Երեւան-Սեւան ավտոճանապարհի 44-րդ կմ հատվածում բախվել են «Օպել» մակնիշի եւ Mercedes Benz Sprinter մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետեւանքով մահացել է մեկ, վիրավորվել՝ 7 մարդ:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ճանապարհային ոստիկանների ու քաղաքացիների օգնությամբ 8 մարդ դուրս է բերվել ավտոմեքենաներից եւ տեղափոխվել Հրազդանի բժշկական կենտրոն։ Նրանցից երիտասարդ մի աղջիկ հիվանդանոցում մահացել է։

Ըստ նախնական տեղեկությունների՝ Mercedes-ը ուսանողների տեղափոխելիս է եղել Երեւան, երբ ճանապարհին մերկասառույցի պատճառով դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի եւ բախվել դեպի Սեւան ընթացող «Opel»-ին։

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:




Լրահոս