ՌԴ ՊՆ-ն տագնապի ազդանշանով 20 հազար զինծառայողի է ոտքի հանել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի կենտրոնական ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի օգնական Յարոսլավ Ռոշուպկինը հայտարարել է, որ Արևմտյան և Հարավային Սիբիրի Կենտրոնական ռազմական օկրուգի զորամասերն ու միավորումները տագնապի ազդանշանով ոտքի են հանվել 2016թ. ուսումնական տարվա արդյունքների ստուգման համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հաղորդվում է նաև, որ տագնապի ազդանշանով ոտքի են հանվել նաև С-300 և С-400 զենիթահրթիռային համակարգերի ստորաբաժանումները:

Նա պարզաբանել է, որ ստուգմանը մասնակցում են հրետանային, մոտոհրաձգային, տանկային ստորաբաժանումները, ինչպես նաև Տոլմաչևո ավիաբազայի անձնակազմը, հատուկ նշանակության ստորաբաժանումներն ու ապահովման բոլոր տեսակի մասնագետները:

Ստուգման ընթացքում ավելի քան 20 հազար զինծառայող կկատարեն մարտական գործողությունների բոլոր տեսակները՝ մանևրներից մինչև հարձակում: Դրանից հետո հրամատարությունը կգնահատի բոլոր փուլներն անցած ստորաբաժանումների մարտունակությունը:




Լրահոս