«Սասնա ծռեր» խմբավորման անդամ Արայիկ Հակոբյանը կշարունակի մնալ կալանքի տակ:
Ինչպս ArmLur.am-ին տեղեկացրեց նրա պաշտպան Երվանդ Վարոսյանը, Վերաքննիչ դատարանը երեկ վճռել է անփոփոխ թողնել Հակոբյանի նկատմամբ կիրառված կալանքի որոշումը:
Հիշեցնենք, որ Արայիկ Հակոբյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 219-րդ հոդված 3-րդ մասի 1-ին կետով (Կազմակերպված խմբի կողմից՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):