
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով փոխզիջումը հնարավոր է, տարածաշրջանը կարող է ինքնավար հանրապետություն դառնալ: Այս մասին «Ռոսիա Սեգոդնյա» լրատվական գործակալության գործադիր տնօրեն Դմիտրի Կիսելյովի հետ զրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Խելամիտ փոխզիջումը հնարավոր է. Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության, նրանց կենսագործունեության, Ադրբեջանի կողմից տարբեր ներդրումային ծրագրերի իրականացման ապահովումը: Եվ երկու ժողովուրդների միջև խաղաղ համագործակցությունը՝ տարածքների ազատագրման պայմանով: Ահա թե ինչպես ենք մենք տեսնում հակամարտության կարգավորումը»,-ասել է Ալիևը:
Միևնույն ժամանակ, Ալիևի խոսքով, չի կարող փոխզիջում լինել Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցով: «Մենք երբեք չենք համաձայնի Լեռնային Ղարաբաղի անկախության տրամադրման հետ»,-ընդգծել է նա: