Արդեն հայտնել էինք, որ այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են Opel մակնիշի և Mercedes Benz Sprinter մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 8 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել Հրազդանի բժշկական կենտրոն, սակայն հիվանդանոցում ՝ 8 վիրավորներից՝ 18-ամյա Հռիփսիմե Գասպարյանը, հիվանդանոցում մահացել է, իսկ նրա եղբայրը՝ 20-ամյա Հրանտ Գասպարյանը և մյուսները տղափոխվել են Հրազդանի ԲԿ: Հռիփսիմե Գասպարյանը Վարսեր գյուղից էր:
Դեպքի առթիվ ArmLur.am-ը զրուցեց Վարսեր համայնքի ղեկավար Զավեն Հարութունյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց. «Կրթված ընտանիք են: մայրն ուսուցչուհի է, հայրն էլ` ինժիներ: Երկու երեխա ունեին, երկուսն էլ սովորում էին Երևանում»:
Գյուղապետի խոսքով՝ մահացած՝ Հ. Գասպարյանը սովորում էր Երևանի Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռոմանոգերմանական ֆակուլտետում, իսկ եղբայրը՝ Երևանի պետական բժշկական համալսարանում:
Հավելենք, որ վերջիններիս հայրը գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում՝ արտագնա աշխատանքի:
Առողջապահության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ 3 հոգի Հրազդանի ԲԿ-ից տեղափոխվել են «Հերացի» հիվանդանոցային համալիրի թիվ 1 կլինիկական հիվանդանոց: Նա նաև տեղեկացրեց, որ մահացած աղջկա եղբոր մոտ կասկածվում է գանգուղեղային տրամվա, այս պահին կատարավում են լրացուցիչ հետազոտություններ:
Լուսանկարը՝shamshyan.com-ից