Ալիևը չի բացառում ԵՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության հնարավորությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Ռոսիա Սեգոդնյա» լրատվական գործակալության գործադիր տնօրեն Դմիտրի Կիսելյովի հետ զրույցում հայտարարել է, որ չի բացառում Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Ադրբեջանի մասնակցության հնարավորությունը:

Ալիևը նշել է, որ Ադրբեջանը դեռևս վստահ է իր ներկայիս կարգավիճակում:

«Այդ հարցով բանակցություններ են ընթանում վաղուց և՛ փորձագիտական հանրությունում, և՛ տարբեր երկրների քաղաքական էլիտայի շրջանում: Ասեմ այսպես. մենք այսօր վստահ ենք զգում մեր ներկայիս կարգավիճակում: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է դիտարկել, թե ինչ միտումներ կլինեն: Իհարկե, եթե Միությունը գրավիչ դառնա, ապա դրան շատերը կցանկանան միանալ: Այնպես որ, ոչինչ պետք չէ բացառել»,-ասել է Ալիևը՝ նշելով, որ Ադրբեջանը հետաքրքրությամբ հետևում է եվրասիական տարածքում կատարվող գործընթացներին, որտեղ «կան դժվարություններ, որոշ չափով հավակնություններ»:




Լրահոս