Պետք է դուրս գանք Գյումրի-Վանաձոր մայրուղուց և նայենք առաջ. Հովհաննես Սահակյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ես ամեն անգամ զարմանում եմ, երբ որ մի ծրագիր է, որտեղ կողմ են արտահայտել և ստորագրել են հինգ խմբակցություններ, մտածում են` հիմա ինչ են ասելու և տեսնում ենք, որ բավական բան կա, որ կարող են մտածել և ասել: Այսօր ԱԺ-ում այսպես սկսեց իր ելույթը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը:

«Բոլոր քաղաքական ուժերը, երբ որ 4+4+4 ձևաչափով սկսեցին քննարկել Ընտրական օրենսգրքում վերահսկողական մեխանիզմներ դնելու հարցը, ասում էին` բոլոր հարցերը կեղծ են, եթե չկա մեկ հարց: Այսօր մենք բերել ենք և որպես փաստ դարձնում ենք քվեարկած ցուցակների հրապարակումը: Նորից անցանք ՏԻՄ ընտրություններ, Գյումրի, Վանաձոր, Վանաձոր Գյումրի: Կարծում եմ արդեն պետք է դուրս գանք Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհից և նայենք առաջ», – նշեց նա:

Մանրամասները` տեսանյութում




Լրահոս