
Մոսկվայի «Վնուկովո» և «Դոմոդեդովո» օդանավակայաններում դաշնային հետախուզման մեջ գտնվող ՀՀ 3 քաղաքացի է ձերբակալվել, փոխանցում է Rusarminfo-ն՝ հղում անելով ՌԴ տրանսպորտային ՆԳ վարչության մամուլի ծառայությանը:
ՀՀ 3 քաղաքացիների նկատմամբ հետախուզում էր հայտարարվել Հայաստանում պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու համար: Հաղորդագրության համաձայն՝ նրանցից երկուսը 20 տարեկան են, մեկը՝ 36: Արտահանձնման ստուգումներ են անցկացվում: