
ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Անի կայարան գյուղի մոտակայքում մահվան ելքով վթարի հանգամանքները։
Նախնական տվյալներով՝ հոկտեմբերի 18-ին՝ ժամը 13-ի սահմաններում, Շիրակի մարզի Անի կայարան գյուղի մոտակայքում վթարի է ենթարկվել Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղի բնակիչ, 22-ամյա Սմբատ Բաղդասարյանի վարած «Վազ 21010» մակնիշի ավտոմեքենան։
Վթարի հետևանքով վարորդը մահացել է։
Ահազանգի հիման վրա անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական խումբը։
Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ վթարի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին