
Այսօր տեղի կունենա Կառավարության արտահերթ նիստ, որի օրակարգում երկու հարց է ընդգրկված: Հարցերից մեկով կհաստատվի կառավարության ծրագիրը, իսկ մյուս հարցով կորոշվի հոկտեմբերի 20-ին գումարել ԱԺ արտահերթ նիստ, որի ժամանակ էլ կքննարկվի կառավարության ծրագիրը:
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության ծրագիրը ներկայացրել է ՀՀԿ խորհրդին: