Սիսակ Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012 թ. հուլիսի 12-ին ժամը 02:00-ից 03:00-ը ընկած ժամանակահատվածում Կոտայք գյուղում մտել է Լիաննա Մարտիրոսյանի վագոն-տնակ և վերջինիս կամքին հակառակ փորձել է նրա հետ սեռական հարաբերություն ունենալ: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից:
Կնոջը հաջողվել է փախչել նրա ճիրաններից, սակայն վագոն-տնակից դուրս վազելիս վայր է ընկել և տղամարդը մի ձեռքով բռնել է նրա կոկորդից, իսկ մյուս ձեռքին եղած դանակով սպառնացել է վերջինիս ապօրինաբար կյանքից զրկել:
Գործը հասել էր դատարան, սակայն կինը նիստի ժամանակ հայտնել էր, որ հաշտվել է համագյուղացու հետ և նրա դեմ բողոքել չի ցանկանում:
Մեղադրվող կողմի պաշտպանն առարկություն չի հայտնել և դատարանը որոշել է քրեական գործի վարույթը կարճել ու Սիսակ Ֆերդինի Մելքոնյանի նկատմամբ դադարեցնել քրեական հետապնդումը: