Շախմատի աշխարհի գավաթակիր, գրոստմայստեր Լևոն Արոնյանի կնոջ` Արիանա Կաոիլի գրասենյակից ArmLur.am-ը մանրամասներ ճշտեց` նրանց անհետացման հետ կապված:
«Հոկտեմբերի 15-ին Արիանա Կաոիլին և Լևոն Արոնյանը մեկնեցին Իրանի Հանրապետություն` Դամավանդ լեռը նվաճելու նպատակով: Դամավանը հրաբուխ Էլբուրս լեռներում, Իրանական բարձրավանդակի հյուսիսում։ Բարձրությունը 5610 մ է, Իրանի ամենաբարձր կետն է։ Բարձրանալու ընթացքում օդի ջերմաստիճանը կտրուկ նվազել է, և լեռներում մրրիկ է սկսվել: Լևոնն ու իր կինը սառել են ու հիվանդացել: Բայց միևնույնն է որոշել են շարունակել վերևլքը: Նրանց հաջողվել է վերադարնալ: Այս պահին Արիանա Կաոիլին և Լևոն Արոնյանը Թեհրանում են»,-հայտնում են Արիանա Կաոիլի գրասենյակից: