
Հիմնական շեշտադրումը վերաբերում է սոցիալական ծրագրերի հասցեականության բարձրացմանը: ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով կառավարության ծրագրին, այս մասին նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Նա նշեց, որ այս վեց ամսյա ծրագրերում կենսաթոշակների կամ նվազագույն աշխատավարձի բարձրացում չի նախատեսվում, քանի որ բյուջեն արդեն ներկայացվել է Ազգային ժողով և լրացուցիչ միջոցներ ներկայացված չեն:
«Քաղաքացիներին ավելի արդյունավետ ծառայությունների մատուցում, շեշտադրումները տեղափոխել դեպի զբաղվածության ակտիվ ծրագրեր և աջակցության ծրագրերը բացառապես ուղղել անապահովներին», – հավելեց նա:
Մանրամասները` տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան