
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից վերջերս ազատված Հովհաննես Հովսեփյանը, ըստ շրջնառվող լուրերի, վերադառնալու է իր նախկին աշխատանքին՝ կրկին նշանակվելու է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետի պաշտոնում։ Դեռ հայտնի չէ, թե ուր է «գործուղվելու» ՎԾ ներկայիս պետ Ֆելիքս Ցոլակյանը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։