ՀՀԿ-ն գալիք ԱԺ ընտրություններում լուրջ խնդիրներ ունի. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գյումրիի եւ Վանաձորի ավագանիների ընտրությունների արդյունքները դեռ տարբեր ձեւաչափերով քննարկվում են ՀՀԿ-ում: Թեեւ ՀՀԿ երիտթեւը հպարտորեն հայտարարում է, որ առանց Հովիկ Աբրահամյանի հաղթանակ են բերել, այնուամենայնիվ, զուտ թվերի համեմատությամբ կարելի է արձանագրել, որ ՀՀԿ-ն գալիք ԱԺ ընտրություններում լուրջ խնդիրներ ունի: Ինչպես հայտնի է՝ Գյումրիում եւ Վանաձորում իշխանական ցուցակները ստացել են մոտ 15 հազարական քվե:

Սա այն դեպքում, երբ 2012-ին Վանաձորում ՀՀԿ-ական քաղաքապետի թեկնածուն՝ Սամվել Դարբինյանը, ստացել էր 21 հազար 300 քվե, իսկ Գյումրիում իշխող կուսակցության աջակցությունը վայելող Սամվել Բալասանյանը ստացել էր 27 հազար 500 քվե: Երկու քաղաքներում էլ իշխանական լծակների գործադրմամբ հնարավոր եղավ արդյունք ապահովել: Հավելենք, որ Գյումրիում «Բալասանյան» դաշինքի օգտին քվեարկածներից եւ անգամ նրանց շտաբի ներկայացուցիչներից շատերը ՀՀԿ-ի անունը լսել չեն ցանկանում եւ խուսափում էին ՀՀԿ անունից հանդես գալ: Ուստի ԱԺ ընտրություններում ՀՀԿ-ն Գյումրիում եւ Վանաձորում չի կարող լուրջ ակնկալիքներ չունենալ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս