
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ադմինիստրացիայում արդեն Նոր տարուն բարեփոխումներ տեղի կունենան: Այս մասին հայտնում է «Կոմերսանտ» պարբերականը՝ հղում անելով ադմինիստրացիայի իր աղբյուրին:
Աղբյուրի խոսքով՝ ադմինիստրացիայում «ամրապնդման միտում» է նկատվում:
Մասնավորապես, օպտիմալացումը կվերաբերի ներքին քաղաքականության կառավարմանը:
«Կոմերսանտ»-ի աղբյուրը նշում է, որ բարեփոխումների հարցով զբաղվում է պետական անվտանգության և կադրերի կառավարման ղեկավար Անտոն Ֆյոդորովը:
Պարբերականի տեղեկություններով՝ ավելի վաղ Պուտինի ադմինիստրացիայում հայտնել են մի շարք վարչությունների միավորման պլանների մասին: