Երեկ տեղի ունեցած խոշոր ավտովթարից տուժած քաղաքացիներից երեքը տեղափոխվել էին Երևան: ArmLur.am-ը Հերացի թիվ 1 հիվանդանոցային համալիրից տեղեկացավ, որ նրանցից երկուսն արդեն գտնվում են հիվանդասենյակում, իսկ տուժածներից մեկը շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում:
Հիշեցնենք, որ վթարի հետևանքով 8 քաղաքացի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր Հրազդանի բժշկական կենտրոն, սակայն հիվանդանոցում ՝ 8 վիրավորներից՝ 18-ամյա Հռիփսիմե Գասպարյանը, մահացել էր, իսկ նրա եղբայրը՝ 20-ամյա Հրանտ Գասպարյանը և մյուսները տեղափոխվել էին Երևան:
Լուսանկարը` shamshyan.com-ի: