ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել է, որ Երևանում տեղի ունեցած ՀԱՊԿ գագաթաժողովի շրջանակներում դաշինքի նոր գլխավոր քարտուղարի նշանակումը հետաձգվել է, քանի որ ներկա չէր Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Փոփոխությունը պետք է կատարվի, քանի որ կա նախագահների որոշում՝ կապված գլխավոր քարտուղարի ռոտացիոն համակարգի սահմանման հետ, ինչպես նաև բոլոր պաշտոնատար անձանց՝ տեղակալների, վարչության պետերի»,-ասել է նա «Ռոսիա 24»-ի եթերում:
Բորդյուժայի խոսքով՝ դեկտեմբերին դաշինքի երկրների ղեկավարները կրկին կհանդիպեն, որի ժամանակ ընտրություն կկատարվի: