
Այս պահին Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Գևորգ Սաֆարյանի գործով հերթական դատական նիստը:
Նշենք, որ այսօր դատարան ներկայացավ վկաներից մեկը, ում նկատմամբ դատարանը բերման ենթարկելու որոշում էր կայացրել:
Դատական նիստի ընթացքում հետաքրքիր միջադեպ գրանցվեց. Գևորգ Սաֆարյանին աջակցող կանանցից մեկը հայկական դրոշով էր եկել նիստերի դահլիճ` ինչը առաջացրեց դատավորի դժգոհությունը, և նա պահանջեց կնոջը դատարանից դուրս հրավիրել:
Գևորգ Սաֆարյանն արձագանքելով միջադեպին կատակեց` «Դրոշը ստեղ-ընդեղ մի բացեք»:
ArmLur.am-ի հետ զրույցում Գևորգ Սաֆարյանը տեղեկացրեց, որ ոտքի հետ կապված խնդիրներ ունի, և ցավերը շարունակվում են:
Լիլիթ Շաբոյան