
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 19-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում տեղում է թույլ անձրև:
Ապարանի, Արագածի, Սևանի, տարածաշրջաններում, Գորիսի տարածաշրջանի Շինուհայր գյուղից դեպի Տաթև, Մարալիկի տարածաշրջանի Լանջիկ գյուղի շրջակա հատվածներում խիտ մառախուղ է:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն